ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Ժաննա Անդրեասյանի հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ:
Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://schoolexams.emis.am/ հղումով` 2023 թ. հունիսի 23-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում (առցանց),
- անձնագրի և/կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված (սքանավորված) տարբերակը,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) բնօրինակի(ների) տեսաներածված տարբերակը,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքի(ների) բնօրինակի(ների) տեսաներածված տարբերակը, կամ աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված տարբերակը:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում: