ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:

Հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հոգաբարձուների խորհրդի կազմում են՝

Արայիկ Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արմեն Մարկոսյան-
ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)
Վահան Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Սարգիս Հայոցյան - ՀՀ գիտության կոմիտեի նախագահ
Աշոտ Սաղյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Արտյոմ Սմբատյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Հոգշ. Տ. Ասողիկ աբղ. Կարապետյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն (համաձայնությամբ)
Զարեհ Սինանյան -
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Գուրգեն Գասպարյան - «
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական (համաձայնությամբ)
Դավիթ Ղազարյան - «
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր ավանդապահի ժամանակավոր պարտականությունները կատարող (համաձայնությամբ)
Հայկակ Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ):