Լուրեր
«Արարատից՝ Ալպեր». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգը՝ Իտալիայում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բացառիկ համերգով հանդես է եկել Իտալիայի Պորդենոնե քաղաքի «Վերդիի» անվան թատրոնում: Համերգը նվիրված էր Լեռների համաշխարհային օրվան, որը

Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո․ նախապատրաստվում է հայտ

Հայաստանը հայտ կներկայացնի «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար։ Ուժեղացված պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի մասնակիցներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Եվրոպան տեղայնացվում է» երիտասարդական աշխատանքի ծրագրի մասնակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի մենթորության նախագծի 2023 թ. շրջափուլի արդյունքները: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերն ու համագործակցության

Ներդրումների մասնակի վերադարձի համակարգը կնպաստի Հայաստանի պատշաճ դիրքավորմանը միջազգային կինոհարթակներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ

Սովորողների շրջանում հետազոտական կարողությունների զարգացումը՝ առանցքային նպատակ. ամփոփվել է «Ես մեդիագրագետ եմ» նախագիծը

ԵՊՀ-ում օրերս ամփոփվել է «Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագիծը, որի նպատակն է սովորողների շրջանում զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը: Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ

Քոբայրավանքի սեղանատան և Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության

Քննարկվել է կրթության ոլորտում ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելու ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի

Մեծմասրիկցի աշակերտները նախագծային աշխատանքի շրջանակում հարցազրույց են վերցրել Ժաննա Անդրեասյանից

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի 7ա դասարանի աշակերտները «Հայոց պատմություն» առարկայի նախագծային աշխատանքի շրջանակում հարցազրույց են վարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Ըստ աշակերտների՝ նախագծի նպատակն է հավաքել

Ստրասբուրգում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացումը

Դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգի «Սանտ Թոմաս» հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական