ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագրի մեկնարկին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։ Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռիգայի երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթի հաղթողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Հոկտեմբերի 12-ից 15-ը Ռիգայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ՀՀ և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացված և ընթացքի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել են «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցած 12 թանգարանների ու գրադարանների ներկայացուցիչները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Սամվել Մուրադյանը նրանց հանձնել է շնորհակալագրեր՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում անցկացրած նշանակալի միջոցառումների, ինչպես
2019թ․ հոկտեմբերի 24-26-ին Ֆրանսիայի Մանդելլու լա Նապուլ քաղաքում անցկացվում է Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգ համաեվրոպական կրթական համայնքի տարեկան համաժողովը։ Հավաքին մասնակցում են կրթության նախարարությունների և իթվինինգյան աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ եվրոպական կրթական տարածքի ավելի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) «Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի» հետ համատեղ կազմակերպել են «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսը: Ծրագիրը իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական
Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գրքի և գրչության», «Աջակցություն գրականության հանրահռչակմանը և գրական ծրագրերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «Զարեհ Որբունու վիպային ժառանգության հանրային ներկայացումներ» ծրագիրը։ Այն նպատակ ունի բանախոսությունների և աշխատաժողովների միջոցով
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ, «Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, Շուշիի Կերպարվեստի