Լուրեր
Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի

ԱԺ համապատասխան հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին

Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին քննարկել և դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին և կից օրենսդրական

6 նպատակ՝ երիտասարդների կյանքն ավելի լավը դարձնելու համար

Լրամշակվում է Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը Պետական գերատեսչությունների, ինչպես նաև շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդական ոլորտի աշխատողներն ու փորձագետները Աղվերանում երկօրյա աշխատաժողովի շրջանակում հավաքվել են քննարկելու և լրամշակելու Երիտասարդական պետական քաղաքականության

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները (մաս 2)

Ներկայացնում ենք Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները: Բուհերում ուսումնառության կազմակերպման անցում լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ Ներկայում բուհերում ուսումնառությունն իրականացվում է առկա կամ հեռակա ուսուցման ձևերով։ Հատկապես վերջինի առկայությունը լրջորեն

Թատերահամերգային կազմակերպությունների տարածքներում ծառայությունների մատուցման կարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է թատերահամերգային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքներում երրորդ անձանց ծառայությունների մատուցման կարգը: Նորմատիվ իրավական ակտով սահմանվում է, թե թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպություններն ինչ ընթացակարգով, որ դեպքերում,

Կրթության և արվեստի ոլորտների վերաբերյալ հուշագրեր՝ ԿԳՄՍՆ-ի և Բրիտանական խորհրդի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Բրիտանական խորհրդի անգլերենի և կրթության ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի

Տարվա լավագույն մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված մանկավարժներն այսօր պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել

ՀՊՍՆ և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը կներկայացնեն Վիվալդիի, Պիացոլլայի ստեղծագործություններից

Փետրվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։