Փետրվարի 27-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները:

Որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը։

Համերգի ընթացքում կհնչեն ամենասիրված և սպասված ստեղծագործություններից՝ Պիացոլլայի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» և Վիվալդիի «Տարվա եղանակները»: