Լուրեր
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը. Գորիսում

Մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 22-ին մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2024 թվականի միջոցառումները: Ծրագրի կարևոր նպատակն է ապահովել երաժշտական և արվեստի դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծագործական համագործակցության

Միջազգային փորձագետները կիրականացնեն Հայաստանի ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատում

ՀՀ միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը միջազգայնացման ճանապարհին․ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) փորձագետները կիրականացնեն Հայաստանի ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատում՝ վերհանելու բացերն ու մատնանշելու մարտահրավերները: Այդ թեմայով

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Արայիկ Մնացականյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու (17-րդ դար) պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության

Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Այն իր հարկի տակ էր հավաքել 16 հայազգի պատանի կոմպոզիտորի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից:

Հայաստանը մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» 70-ամյակին նվիրված համաժողովին

Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում օրերս անցկացվել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ.) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։ Համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների պատվիրակներ,

5 օր՝ 260 մասնակից. ամփոփվել է «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթը

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

Սլովակիայի կրթության, հետազոտությունների, զարգացման և երիտասարդության նախարարությունը հայտարարել է կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված 100 տաղանդավոր օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն սովորելու այդ երկրի բուհերում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Ընտրված դիմորդը կստանա 4000 եվրո կրթաթոշակի իրավունք մեկ

«Գրականությունն արժեքավոր հնարավորություններ է տալիս ուսումնասիրելու ազգերի ավանդույթներն ու փորձառությունները»․ Ժաննա Անդրեասյան

Թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել զեկույցով, ինչպես նաև վարել է խորհրդաժողովի հերթական սեկցիան՝ «Մախթումկուլի Ֆրագի և համաշխարհային մշակույթ» թեմայով: