Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը:

Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված մրցույթի շրջանակում հրապարակված մրցութային 5 հարցերի մեկնաբանություններում գրվել է շուրջ 260 պատասխան:

Մայիսի 14-18-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Երվանդ Քոչարի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր, և համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր միայն հայատառ նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն):

Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներին.

  • ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Մակարյան,
  • Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արծրուն Առաքելյան,
  • Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի
    «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հովիկ Ղազարյան,
  • Երևանի թիվ 118 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արաքսյա Սարգսյան:

Նշենք, որ մրցույթի 2-րդ օրվա հարցի մեկնաբանություններում ճիշտ պատասխան չի գրվել, հետևաբար այդ օրվա հաղթող չի եղել: