
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց.