Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Աշոտ Անաստասյանի արագ շախմատի հուշամրցաշարը։

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի լավագույն գրոսմայստերներն ու միջազգային վարպետները։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Գաբրիել Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արթուր Դավթյանը:

Վետերանների պայքարում հատուկ մրցանակի է արժանացել Արտաշես Մինասյանը, իսկ կանանց պայքարում՝ Մարիա Գևորգյանը։