Լուրեր
Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի սամբոյի հավաքականը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցում է աշխարհի առաջնությանը և արդեն առաջին մեդալն է նվաճել: Մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ

Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը գումար կհատկացվի՝ շախմատի էլեկտրոնային ժամացույցների և համակարգիչների ձեռքբերման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 9 մլն 941 հազար դրամ գումարի շրջանակում վերաբաշխում կատարելու որոշմանը: Որոշմամբ նախատեսվում է նշված գումարը հատկացնել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գիտնականներ, Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը, որի առանցքային խորհուրդը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է, դրա դերի և նշանակության կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելը: Սա հրաշալի առիթ է՝

ԱՊՀ պետությունների երիտասարդները ծանոթացել են ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությանը

Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը: Ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։ Ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են ՀՀ կրթության,

Հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը

Բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանի և նրա ընկերների ջանքերով հիմնանորոգվել է Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը: Մարզադահլիճի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ,

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են աշխարհի նորընծա չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

Սպորտային մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, հավաքականի մյուս անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, այս գիշեր վերադարձել են Անգլիայի Լիվերպուլ քաղաքից, որտեղ մասնակցում էին մարմնամարզության աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությունից վերադարձող Հայաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում

«100 գաղափար Հայաստանի համար». 5 անվանակարգում ներկայացվել է 54 հայտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի հերթական նիստը, որը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: «100 գաղափար Հայաստանի համար»

Գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը: Այս տարի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ շուրջ 2 միլիարդ 933