Լուրեր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարար Հեյդի Պուրգային

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների»

«Դպրոցականների բասկետբոլի լիգա»․ մեկնարկել է միջմարզային փուլը

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի միջմարզային փուլը: Այն անցկացվում է 5–6-րդ և 7–9-րդ դասարանների թիմերի միջև՝ 6 մարզում, 6 ենթախմբով։ Միջմարզային փուլի մրցումները կանցկացվեն Արթիկ, Գավառ, Վանաձոր, Աշտարակ, Էջմիածին, Վայք համայնքներում և կտևեն

Նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի անդամները 11 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ

ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է կարատեի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել

Առաջին մեդալները՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից

Հայաստանի կարատեի հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Երևանում անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների 6-րդ առաջնությունում: Հայ մարզիկներից բրոնզե մեդալներին արժանացել են տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու -60 կգ քաշային Յուրա Զալյանը: Գոռ Ներսիսյանը բրոնզե մեդալի համար

Երևանում մեկնարկել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվել է Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը: Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: