Լուրեր
Ա. Մարտիրոսյան. «Հիմա, ավելի քան երբևէ, մենք կարիք ունենք միասնության, սփյուռքում հայկական կառույցների ուժեղացման»

Մարտի 20-21-ը կայացել է Կրասնոդարի երկրամասի հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցիչների համառուսական 3-րդ խորհրդակցությունը՝ «Դասավանդում եմ Հայաստան» խորագրով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին Կրասնոդարում խորհրդակցության մեկնարկի

ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան: Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով: 9 քաղաքացիներ

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր՝ Մարգահովիտում և Նոյեմբերյանում

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն: Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և

Ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով Օլիմպիական խաղերի վարկանիշ։

Կառավարությունը սահմանել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը

ՀՀ կառավարության մարտի 18-ի նիստում կայացված որոշմամբ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների հանգստի և աշխատանքի ռեժիմի առանձնահատկությունները: Նոր կարգավորմամբ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը շաբաթվա համար սահմանվում է`

Կ. Թռչունյանը ծանոթացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գործունեությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Նախարարի տեղակալը ծանոթացել է բուհական միջավայրին, գործունեությանը և