
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-19-ը Փարիզում մասնակցում է «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին Գլոբալ համաժողովին: Հայաստանի պատվիրակության կազմում է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը: