Լուրեր
«Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը նվիրված է Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին

Հունիսի 29-ին` ժամը 15:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի շնորհանդես-գինեձոնը: Գիրքը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին: Մեծ դիրիժորն ու սպենդիարյանագետը՝ Գեորգի Բուդաղյանը, այդ հիմնարար աշխատությունը ստեղծել է

Ուսուցիչն ազատ է վերապատրաստող կազմակերպություն ընտրելու հարցում. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկրորդ շրջաբերական գրությունն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն

Ցուցահանդես՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագրով

Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը:

Անհրաժեշտ է գործի դնել բոլոր լծակները և օգտագործել հասանելի հարթակները՝ նպաստելու պետության առաջնահերթությունների իրագործմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ծանոթանալով բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին: Այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ և քննարկել բուհի

Քննարկվել են ՀՀ-ում պղնձի արտադրության կարևորության հարցերը

Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս քննարկվել է ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումը: Այն առաջարկել է ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը: Քննարկմանը մասնակցել

ԿԳՄՍՆ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է համայնքներում մշակութային կյանքի որակի բարձրացումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Առաջին կանգառն Աբովյան քաղաքն էր. փոխնախարարը ծանոթացել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները միջազգային բաց օլիմպիադայում արժանացել են ոսկե և բրոնզե մեդալների

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լանդաուի անվան ֆիզիկայի և հետազոտությունների ֆիզիկատեխնիկական դպրոցի գավաթի միջազգային բաց օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և աշխարհի մի շարք այլ երկրների կրթական հաստատությունների աշակերտներ

Պրոֆեսոր Ֆաթիմա Մարինյոն ՎՊՀ-ում հանդես կգա դասախոսությամբ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը կհյուրընկալի Պորտուի համալսարանի վաստակաշատ պրոֆեսոր Ֆաթիմա Մարինյոյին: Օտարերկրացի պրոֆեսորի այցը կայանալու է ՎՊՀ-ի և Պորտուի համալսարանի միջև կնքված Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում։ Հունիսի 28-ից հուլիսի 2-ն օտարալեզու գրականության բնագավառում պրոֆեսորը կանցկացնի