Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը կհյուրընկալի Պորտուի համալսարանի վաստակաշատ պրոֆեսոր Ֆաթիմա Մարինյոյին:
Օտարերկրացի պրոֆեսորի այցը կայանալու է ՎՊՀ-ի և Պորտուի համալսարանի միջև կնքված Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում։ Հունիսի 28-ից հուլիսի 2-ն օտարալեզու գրականության բնագավառում պրոֆեսորը կանցկացնի երեք հանդիպում` հետևյալ թեմաներով.
Հանդիպում 1.
Հունիսի 28-ին` ժամը 14։00-ին, «Կորցրած ինքնության որոնման ճանապարհին»,
Հանդիպում 2.
Հունիսի 29-ին` ժամը 14։00-ին, «Գրականության առեղծվածային աշխարհը»,
Հանդիպում 3.
Հունիսի 30-ին` ժամը 14։00-ին, «Ռոմանտիզմը և ազգային ինքնությունը» և «Վեպի ճգնաժամը»:
Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն է։ Պրոֆեսոր Մարինյոյի կենսագրական տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Տեղեկացնենք, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Վանաձորի պետական համալսարանը Պորտուի համալսարանի հետ համագործակցում է 2014 թվականից: Պորտուի համալսարանն ուսանողների թվով և հետազոտական հնարավորություններով Պորտուգալիայի պետական երկրորդ համալսարանն է:
Համագործակցության շրջանակում հայ ուսանողները կրթություն են ստանում Պորտուի համալսարանի տարբեր բաժիններում: Համալսարանի հետ համագործակցային կապերն ամրապնդելու և նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով շարունակաբար իրականացվում են սեմինարներ, դասընթացներ, տարաբնույթ հանդիպումներ և քննարկումներ, որոնց մասնակցում են ինչպես ուսանողներ, այնպես էլ Պորտուի համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ: