Լուրեր
Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ

Օլիմպիական խաղերի չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդի կողմից ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ, Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության,

Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լոս Անջելես 2028» ամառային Оլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկների, հավաքականների մարզիչների, անձնական մարզիչների, բժիշկների և մերսողների համար սպորտային նպաստ տրամադրելու կարգը: Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը:

Դպրոցականների լողի անվճար ուսուցման ծրագիրը կիրականացվի ևս չորս մարզում

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրում ևս 4 մարզ է ընդգրկվել՝ Արմավիրը, Լոռին, Կոտայքը և Տավուշը: Ապրիլից ծրագրից կկարողանան օգտվել Արմավիրի մարզի Մեծամոր և Լոռու մարզի Վանաձոր համայնքների դպրոցականները։ Սեպտեմբերից ծրագիրը հասանելի

Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը, որոնց շրջանակում երկու փուլով, ընդհանուր առմամբ, 11 մարզաձևի 14 առաջնություն է անցկացվում: ՀՀ ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլի շրջանակում արդեն իսկ անցկացվել են շախմատի, բազկամարտի և հրաձգության առաջնությունները: Մեկնարկել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է «Թումո» կենտրոն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը

Հայաստանի հոկեյի հավաքականը Երևանում կայանալիք տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունից առաջ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը: Վադիմ Գուսկովի գլխավորությամբ թիմն ապրիլի 1-12-ը կմարզվի Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ կկայանան մրցաշարի հանդիպումները: Առաջնության շրջանակում