Ապրիլի 27-28-ին Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից, «Սիլ», «Նաիրի» և «Մուլտի Գրուպ» ակումբներից։
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-9-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով՝ Լիլիթը զբաղեցրել
Ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որի արդյունքներով հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները: 10-12-րդ դասարանների պայքարում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը, երկրորդ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս չի եկել և արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը։ Մանասյանը մեկնարկում
Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։ Երիտասարդների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Աղվերանում հանդիպել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվում
Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ-թափեր վարժության եզրափակիչ: Որակավորման փուլում Մանուկյանը 14.433 միավոր է հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչատրյանը 14.233