Լուրեր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու-Դաբիում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): ԿԳՄՍ նախարարն Աբու-Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության

ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանում «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն

ԵՊՀ-ում կստեղծվի «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում ստեղծվում է «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»: Գիտաուսումնական կենտրոնը

Ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակը

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին ներկայացվել է ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք»

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկար

Քննարկվել է «Ակադեմիական քաղաքի» նախագիծը

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատանքային խումբն այսօր Ակադեմիական քաղաքի նախագծման վերաբերյալ «կանաչ երկխոսության» ձևաչափով

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կստեղծվի Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները՝ հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը:

Քննարկվել են կրթության և մշակույթի ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ