Լուրեր
Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում նոյեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում /հասցե՝ Բյուզանդի 1/3/ տեղի կունենա «Մելամաղձություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ներկայացվելու են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» քանդակի գիպսե տարբերակի բրոնզե քառապատիկ

«Փարաջանով 100» շարֆերի և զգեստների հավաքածուն Միլանում գրանցած հաջողությունից հետո առաջին անգամ կներկայացվի Հայաստանում

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությունը, որտեղ ներկայացված կլինեն հայկական Artuyt ընկերության շարֆերը և Haute Couture (բարձր նորաձևության) զգեստները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հավաքածուն ավելի

Հանրային քննարկման է ներկայացվել Մ­շակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մ­շակույթի պահպա­նության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ: Ռազմավարության

«ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանս՝ բացահայտելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասահում նոյեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսը: Այն իրականացրել է «Արտ–Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ: «ՔՈՉԱՐ

Երգի պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն՝ Շուշան Սարգսյանի):

«Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի

11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը

Մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը, որին մասնակցում է 11 թատրոն հանրապետության տարբեր քաղաքներից՝ 11 ներկայացմամբ։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել Աշտարակի դրամատիկական թատրոնի «Կաթիլը» ներկայացմամբ, որին հաջորդել է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիսը»

«ՀՀ կառավարությունը պատվով է հանձն առել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի անցկացումը». Դանիել Դանիելյան

2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ և «Աջակցություն կլիմայի և շրջակա միջավայրի կառուցվածքային տրանսֆորմացիներին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվում է կարողությունների զարգացման տարածաշրջանային աշխատարան: Այն կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ)՝ ՀՀ կրթության գիտության, մշակույթի