Լուրեր
Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգի նախագիծը

Նախադպրոցական կրթության ոլորտում կսահմանվի մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգի նախագիծը։ Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը

Հուլիսի 25-27-ը Ծաղկաձորում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը, որին մասնակցել է 120 մարզիկ: Փառատոնը կազմակերպել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծաղկաձորի մարզահամալիրում ընթացած փառատոնի մասնակիցները մրցել են

Զարգացնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը. կամրապնդվի ԿԳՄՍՆ-Էկոնոմիկայի նախարարություն համագործակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի և էկոնոմիկայի ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:

Միջազգային գիտաժողով՝ «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց»

Ավելի քան 45 ներկայացուցիչ՝ ԱՊՀ-ից, Վրաստանից, Մերձբալթյան երկրներից, Եվրոպայից, Չինաստանից և Հայաստանից, 2021 թ. հոկտեմբերի 11-14-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կմասնակցի «Պատմամշակութային ժառանգության

Հայ-ռուսական համալսարանի գերազանցության կենտրոնում իրականացվել է նոր կորոնավիրուսի գենոմի վերծանում

Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական ու գիտական գերազանցության կենտրոն։ Այն

Ոսկե մեդալ՝ «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադայից

2021 թ. հուլիսի 17-ից 24-ը Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Առարկայական ստուգատեսը, որը կայացել է երկու փուլերով՝ փորձնական և տեսական, կազմակերպել էր Լիտվան (ք․ Վիլնյուս): Օլիմպիադային մասնակցել են

Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի և Արթուր Բարսեղյանի արդյունքները

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել ծանրորդ Իզաբելլա Յայլյանը և լողորդ Արթուր Բարսեղյանը: Ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95 կգ + 110

Հաստատվել են օրինակելի ուսումնական պլանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։ Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության

Արծաթե մեդալ՝ «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Պորտուգալիան էր, առցանց ձևաչափով հուլիսի 18-23-ն անցկացվել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում։ Փորձարարական և տեսական փուլերով կազմակերպված օլիմպիադային մասնակցել են 76