Լուրեր
Աշխատանքային այցեր՝ առարկայական չափորոշիչները Տավուշի դպրոցներում փորձարկելու նպատակով

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի համապատասխան հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի

Վերապատրաստումների ընթացքում մանկավարժները ծանոթանում են ՏՀՏ գործիքներին

Աշակերտների կրթության անընդհատությունն ապահովելու նպատակով իրականացվող առցանց ուսուցումը ենթադրում է ՏՀՏ նոր գործիքներ և մոտեցումներ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը

«Ստուգման համակարգի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող 14.000 երեխայի տվյալների համապատասխանությունը». Արտակ Պողոսյան

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելության կարևոր բաղադրիչը երեխաների և ծնողների տվյալների համապատասխանության նախապես ստուգումն է: Այն մինչև մայիսի 31-ն իրականացվում է stugum.emis.am կայքում` երեխաների և ծնողների տվյալները մուտքագրելով: Ստուգման համակարգը բացվել է մայիսի 3-ից:

Փորձագիտական խմբերի անդամների ընտրության մրցույթ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» և «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ իրականացնելու փորձագիտական խմբերի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ:

Կայացել է «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով աշխատաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության հետ Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր

ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում քննարկվել են բուհերի ֆինանսավորման խնդիրները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մասնակցությամբ տեղի ունեցած երկօրյա առցանց աշխատաժողովում քննարկվել են բուհերում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր: Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX ծրագրի փորձագիտական առաքելության շրջանակում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am

Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ. հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը», որը կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և

Դրամաշնորհի տրամադրման մրցույթ

ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը