Լուրեր
Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը: Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության

Բուհերի ընդունելության քննությունների համար ձևավորվել է 36 քննական կենտրոն

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի քննական կենտրոնների ցանկը: 2021-22 թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների կազմակերպման նպատակով այս տարի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 36 քննական կենտրոններ, որոնցից 13-ը կգործեն մայրաքաղաք Երևանում, 23-ը՝ մարզերում: Գնահատման և

Հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:

Հաստատվել են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 8.06.2021 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «

Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը: ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուղեցույցները` https://bit.ly/3eSQUTr: Ուղեցույցները պատկերացում են տալիս՝

Երիտասարդական հնարավորությունների նոր հարթակ. Գյումրիում բացվել է «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մայիսի 17-ին ներկա է եղել Գյումրիում «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը բացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող

Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցներում

Մեկնարկում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 4 դպրոցներում: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու

Քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր ընդունել է երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավմանը և ուսանողական

Համայնքահեն ծառայությունների մոդելի ներդրում Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում երեխաների սոցիալական ներառմանը» ծրագրի արդյունքները։ Ծրագիրն իրականացվել է՝ համաձայն 2019 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան միջև կնքված պայմանագրի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և