Լուրեր
Աշխատանքի վրա հիմնված ուսուցման նոր ծրագիր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Էրազմուս+ ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագծի շրջանակում մշակված նյութերի փորձագիտական քննարկմանը։ Մասնագիտական կրթության

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ

ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է կարատեի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել

Առաջին մեդալները՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից

Հայաստանի կարատեի հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Երևանում անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների 6-րդ առաջնությունում: Հայ մարզիկներից բրոնզե մեդալներին արժանացել են տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու -60 կգ քաշային Յուրա Զալյանը: Գոռ Ներսիսյանը բրոնզե մեդալի համար

Երևանում մեկնարկել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվել է Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը: Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2025-2026 ուստարում բնական գիտություններ բնագավառի

Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ: Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել առցանց դիմումը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, բժշկական տեղեկանք, լեզվի մասին տեղեկանք, տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիր)։ Դասընթացների

Շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության աշխատանքներ 140 դպրոցում. հատկացվել է 903,6 մլն դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ 140 հանրակրթական դպրոցների հատկացվել է 903,6 մլն դրամի կապիտալ դրամաշնորհ՝ շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության նպատակով: Պետական ֆինանսավորումը հատկացվել է խնայողություններից գոյացած միջոցների հաշվին: Դպրոցներիի մի մասում կիրականացվեն շենքային պայմանների մասնակի բարելավման, մասնավորապես՝ ջեռուցման, կոյուղագծերի,

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մայիսի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն