Լուրեր
Կստեղծվի սպորտի կառավարման կենտրոն. Կառավարության որոշում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի

ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մայիսի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և

Ամփոփվել է մարզերի երեխաների համար կազմակերպված «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարը»

Ամփոփվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում: Ծրագրին մասնակցել են Սպիտակի քաղաքային և Աչաջուրի համայնքային գրադարանների մանուկ և

«Կրթական համակարգի ամենակարևոր գործառույթը տաղանդի բացահայտումն է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՎԶԵԲ համաժողովին

Մայիսի 14-16-ը Երևանում անցկացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը, որի շրջանակում այսօր անցկացվել է «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը: Միջոցառմանը մասնակցել

Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն ընթացիկ մշտադիտարկման շրջանակում այցելել են մի շարք հուշարձաններ` դրանց ներկա վիճակն ուսումնասիրելու, ընթացող պեղումների, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Երևանի Շախմատի տուն այցի արդյունքում պարզվել է, որ

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է համադպրոցական գիտության փառատոնի մասնակիցներին

«Դպրոցականների հետ գիտության մասին խոսելը ձեռքբերում է: Այն գաղափարներն ու նախագծերը, որոնց ականատես եղանք համադպրոցական գիտության փառատոնում, ցույց են տալիս, որ գործ ունենք հասուն, սեփական միտք ու դիրքորոշում ունեցող մարդկանց հետ: Արդյունքները վստահություն են ներշնչում, որ կրթության համակարգում ճիշտ

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնել է Ճապոնիա` մասնակցելու մարզաձևի աշխարհի 2024 թվականի առաջնությանը: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել պարաաթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ,