Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և Երևանի բուսաբանական այգին համատեղ կիրականացնեն «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդես:

«Բնության դեսպաններ» ցուցահանդեսի նպատակն է համախմբել բնապահպանական կրթություն իրականացնող կազմակերպություններին և դպրոցներին՝ ստեղծելով համագործակցության հարթակ ապագա նախաձեռնությունների համար։

էքսպոյին տաղավարներում կողք կողքի իրենց նախագծերն են ցուցադրելու մրցութային կարգով ընտրված 14 դպրոց Երևանից և ՀՀ մարզերից, ինչպես նաև բնապահպանական կրթություն իրականացնող շուրջ 10 կազմակերպություն։

Միջոցառման ամբողջ ընթացքում կլինեն բացօթյա դասընթացներ, վարպետաց դասեր, բնապահպանական տարբեր թեմաներով սեմինարներ և գործնական աշխատարաններ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցուցահանդեսի ինֆորմացիոն գործընկերն է:

Ցուցահանդեսին Երևանի բուսաբանական այգում մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է։