Մայիսի 16-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին,

«Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին,

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից անշարժ և շարժական գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն անշարժ գույք ամրացնելու, շարժական գույք փոխանցելու, «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով անշարժ և շարժական գույք հանձնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 15-ի N 212-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Աշիկ Արմենի Անդրեյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1094-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

«Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու և «Մշակույթի զարգացման» հիմնադրամին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին,

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ իրավունքով գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 616 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծեր: