Լուրեր
Արտասահմանցի երիտասարդները ծանոթացել են ԿԳՄՍՆ երիտասարդական ծրագրերին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության և Youth and Environment Europe միջազգային կազմակերպության համատեղ ծրագրի (դասընթացի) մասնակիցները: Սեպտեմբերի 18-25-ը Աղվերանում իրականացվող ծրագիրը երիտասարդների կարողությունների զարգացման դասընթաց է, որի նպատակն է խթանել գյուղական բնակավայրերի, փոքրամասնությունների և

Հավաստագրման քննություններ` ՄԿՈՒ հաստատության տնօրեն դառնալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան 2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի hիշողության պուրակի տարածքը կընդլայնվի

Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ նախատեսվում է ընդլայնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքը: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից տնտեսված գումարների վերաբաշխմամբ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին հատկացվել է 14 մլն 124 հազար դրամ:

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը համապատասխան պայմաններին բավարարող ՀՀ բուհերի համար: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է,

Հաստատվել են դպրոցների՝ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, սկզբունքներն ու մեթոդաբանությունը

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ինչպես նաև դպրոցների՝ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2020 թվականի մարտի

Փոփոխություններ են կատարվել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում և լիցենզիայի ձևերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Փաստաթղթի

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Նախադպրոցական կրթության չափորոշիչը փորձարկվելու է 60  հաստատություններում

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 60 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ 2022-2023 ուսումնական տարում կիրականացվեն նախադպրոցական կրթական համալիր ծրագրերի փորձարկումները, որոնք մշակվել են՝ ըստ նախադպրոցական նոր չափորոշչի: Նշենք, որ ՀՀ

Կրթական և մշակութային հաստատությունների բարեկարգման և նորոգման նպատակով լրացուցիչ հատկացվել է ավելի քան 146 մլն դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ (15.09.2022) վերաբաշխում է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում. 146 մլն 413.9 հազար դրամ գումար է հատկացվել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը: Նախատեսվում է իրականացնել մի շարք հաստատությունների շինարարական, նախագծման