Օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

«Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին,

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից գույք հետ վերցնելու, «ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու, «ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները «ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին,

«ՀՀ Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու, «Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, «ՀՀ Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «ՀՀ Լոռու մարզի Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 10-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: