Լուրեր
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ասիական զարգացման բանկի հնարավոր աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների

Ավարտվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի առաջին փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բյուջետային ծրագրերի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։ Այն նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետների, երիտասարդների հետ գործնականում աշխատողների և երիտասարդների հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար: Դասընթացն իրականացվում է երեք

Հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «e-draft.am» հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագիծը: Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծառայությանը ներկայացվող պահանջները, որոնք

Շուրջ 500 երիտասարդ կօգտվի Գավառի երիտասարդական կենտրոնից

Գավառ քաղաքում պաշտոնապես բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը: Կենտրոնը բացվել է Գավառի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ,

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: 2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հանդիպել է եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում

Հայտնի են դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի