Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույններ 2023» մրցույթի արդյունքները:

Մրցույթին սահմանված ժամկետում ներկայացվել է 202 հայտ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում ներկայացվել է 160 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 18 հայտ, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում՝ 4 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 12 հայտ, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 5, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում հայտ չի ներկայացվել։

3 հայտ մերժվել է, քանի որ չի համապատասխանել «Տարվա լավագույններ» մրցույթի կարգով սահմանված պահանջներին։

Մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում ներկայացված ծրագրային առաջարկներից սահմանված նվազագույն շեմը (հանրակրթական ուսհաստատությունների լավագույն ուսուցչական ծրագիր անվանակարգի համար՝ սկսած 83 %–ից, կառավարման և ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգերի համար՝ սկսած 73 %-ից,

նախադպրոցական ուսհաստատությունների համար՝ 70 %-ից) հաղթահարել է 23 ծրագրային առաջարկ, որից 15-ը՝ անհատական, 8-ը՝ խմբային։ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել 12 ծրագիր, հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում՝ 1, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 4, նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն անվանակարգում՝ 2, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր անվանակարգում ոչ մի ծրագիր չէր ներկայացվել:

Համաձայն կարգի՝ «Տարվա լավագույններ 2023» մրցույթի արդյունքում դրամական պարգևատրում կստանա 34 մանկավարժ: