ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումների և փոփոխությունների նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով՝ նախակրթարանները կընդունեն 3-6 տարեկան երեխաների այն դեպքում, երբ գործող կարգավորմամբ նախակրթարան են հաճախում
Չեխիայի Պրահա քաղաքում անցկացված U23 Եվրոպայի գավաթի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ: Մարզուհին հանդես է եկել ճկասուսեր զենքաձևում՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների կազմակերպման նպատակով: Հավակնորդների փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ https://exams.emis.am/ հարթակի միջոցով, մարտի 23-ից ապրիլի 10-ը ներառյալ:
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եղել է մարզական մի շարք հաստատություններում: Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում էր։ Այստեղ նախարարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ այցելելով մարզի մի շարք կրթական և մարզական հաստատություններ։ Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Ժաննա Անդրեասյանը նախ եղել է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հուլիսի 22-ի N 57-Ն հրամանով հաստատվել է «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը»: Այս կարգավորումը հնարավորություն է
2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար ցածր ու միջին եկամտաբերություն ունեցող երկրներում. իրագործելիության հետազոտությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Արաքսիա Սվաջյանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր-Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին տարբեր երկրներում սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը