Լուրեր
Հայաստանը միացել է  մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը  

ՀՀ-ն միացել է ԹԻՄՍՍ (TIMSS) 2027 թ. «Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության միտումները» համաձայնագրին, որով նախատեսվում է հանրակրթության ոլորտում իրականացնել կրթական արդյունքի արտաքին գնահատում ԲՏՃՄ ուղղություններով: Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային

«Կրթական նորարարություն և առաջնորդություն» միկրոաստիճանային ծրագրին դիմելու հնարավորություն

Տալլինի համալսարանի Կրթական առաջնորդության ակադեմիան հրավիրում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ դիմելու «Կրթական նորարարություն և առաջնորդություն» միկրոաստիճանային ծրագրին։ Ծրագիրը ֆինանսավորում է EstDev-ը՝ տրամադրելով սահմանափակ թվով դրամաշնորհներ Հայաստանի և Մոլդովայի դիմորդների համար։ Ծրագիրը երկշաբաթյա է. անցկացվելու է անգլերենով

Ակադեմիական շարժունությունը բարձրացնում է ՀՀ բուհերի միջազգային ճանաչելիությունը․ Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի միջազգային գծով պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը և ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։

Հասմիկ Ավագյանն ընդունել է բռնցքամարտի WBL, WBF և WBO վարկածով  աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է բռնցքամարտի WBL և WBF վարկածով աշխարհի, WBF վարկածով Եվրոպայի, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցին: Վերջինս նոյեմբերի 23-ին Թաիլանդում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հերթական

2 մլրդ 164 մլն դրամ հավելյալ միջոցներ պահուսատային ֆոնդից՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման հավելավճարների համար

ՀՀ կառավարության նիստում քննարկվել և հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում պետության կողմից տրվող հավելավճարների ֆոնդը 2 մլրդ 163 մլն 862 հազար դրամով ավելացնելու հարցը։ Միջոցները հատկացվել են 2025 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից։ Զեկուցելով հարցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա

Հայ բռնցքամարտիկները Դուբայում մասնակցում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Դուբայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Հայաստանի թիմի կազմում 14 բռնցքամարտիկ է ընդգրկված՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Արմեն Մաշակարյանը,

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Բնագիտական,

Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 5 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի N 2751-Ա/2 հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող կազմակերպությունների ներկայացրած մոդուլները: Ըստ

Հայաստանը կվավերացնի ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաձայնագրի փոփոխության արձանագությունը․ ԱԺ հերթական նիստում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը: