ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականի բյուջետային հատկացումներից կառավարության որոշմամբ կատարվել է մի քանի վերաբաշխում, որի շրջանակում կրթական հաստատություններում կիրականցվեն կապիտալ շինարարության և նախագծային աշխատանքներ: Մասնավորապես, մեծ ծավալներով կշարունակվի «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» դեռևս 2015 թվականից սկսված շինարարությունը,
Նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում ավարտվել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարում թիմային հաշվարկով առաջին մրցանակակիր է դարձել Արցախը, երկրորդ
Ավարտվել է վոլեյբոլի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 5 թիմ՝ ԽՄՕՄՄ, «Վան», «Արցախ», ՀՊԼՀ և «Ավան»: Նոյեմբերի 13-ին՝ առաջնության վերջին օրը, կայացել է կենտրոնական՝ ԽՄՕՄՄ-«Վան» հանդիպումը: Գերլարված պայքարում Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը հաղթել է
Կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման շարժիչ ուժն է։ Մենք հավատում ենք, որ կրթության միջոցով հնարավոր է կանխել ցեղասպանության ոճիրն ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Ցեղասպանությունների կանխարգելման համար Հայաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի հիմնական բաղադրիչներից մեկը կրթությունն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան
«Նման մրցաշարերի մասնակցելով՝ պատանիները մեծ փորձ են ձեռք բերում և հղկվում են: Այս մրցումներն օգնում են լավ պատրաստվել միջազգային մրցաշարերին, իսկ հետո նաև Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Երբ մարմնամարզիկը միանգամից մասնակցում է, օրինակ, Եվրոպայի առաջնության, ներքուստ վախեր է ունենում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը, իր ելույթում կարևորելով կրթության դերը փոխըմբռնման և հարգանքի խթանման, աղքատության հաղթահարման, գիտության զարգացման և առաջընթացի գործում, նշել է, որ այն կարող է օգտագործվել նաև սխալ նպատակների համար, որոնք դեմ են և չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի արժեքներին:
Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Լատվիան ներկայացնող պարային զույգերը նոյեմբերի 10-ին Երևանում մասնակցել են «Երևան օփեն» մրցաշարին: Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբում՝ մինչև 21 տարեկաններ և երիտասարդներ: Յուրաքանչյուր խմբում պարային զույգերը հանդես են եկել լատինամերիկյան և
ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին
Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Այդ մասին ազդարարվել է Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման