Լուրեր
ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2023 թվականին անցկացված մասսայական միջոցառումները, որոնց հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության

«Սպորտում կանանց ներգրավվածության բարձրացումը ռազմավարական խնդիր է». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ուրարտուի» աղջիկների թիմի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին, պատանի և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև հանդիպել «Ուրարտուի» կանանց թիմերի ներկայացուցիչների հետ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղեկցել

Երևանում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը

Երևանի «Միկա» մարզահամալիրում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ռինգ դուրս կգա Հայաստանի 7 ներկայացուցիչ և կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: Ցերեկվա մրցահերթում՝ ժամը 14:00-ից, 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը կանցկացնի իր

19 պետական կազմակերպություններ և բուհեր ձեռք կբերեն 60 գիտական սարք՝ ընդհանուր 930 մլն դրամ արժողությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։ Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության

Վարչապետը ծանոթացել է Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց դպրոցի պայմաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել պայմաններին: Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կարեն Գիլոյանն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին: Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա

Մրցույթ՝ նորարական և հեռանկարային ուղղություններով հետազոտությունների իրականացման համար

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթը, որի նպատակն է աջակցել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեության կարևորագույն և նորարարական ուղղություններով մրցունակ և բարձր սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի իրականացմանը և ժամանակակից

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ սուսերամարտի Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Հայաստանի սուսերամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Հանրակրթության ոլորտում հաստատությունների ղեկավարման համակարգում կարևոր է ունենալ դպրոցի բովանդակային