Լուրեր
Երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ Վորոնեժում կայացած «Ռոբոարտ-2021» մրցույթ-փառատոնից

2021 թվականի մարտի 22-28-ը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը»։ Միջոցառմանը ներգրավված էին 1000-ից ավելի մասնակիցներ Ռուսաստանի 48 շրջաններից, Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից։ Հայաստանը

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանին և հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը: Քննարկվել են կրթության

Պիետրոդարկին և ՀՊՍՆ-ն հանդես կգան Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով

Իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 1-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով։ Կհնչեն Պիացոլայի ստեղծագործություններից՝ Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar,

ԿԳՄՍՆ ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. ապրիլի 30-ն է

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին

Քննարկվել են հայ-հնդկական կինոհամագործակցության նոր ուղիներին և հեռանկարներին առնչվող հարցեր

Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նախաձեռնել են հանդիպումների շարք՝ անկախությունից հետո Հայաստանում հաստատված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների (դեսպաններ, մշակութային խորհրդականներ և այլն) հետ։ Շարունակական հանդիպումները միտված են հոբելյանական տարվան, որի համատեքստում մեկ անգամ ևս կարժևորվեն կինոարվեստի ոլորտի

Հաստատվել է ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների երաշխավորման կարգը

Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի: Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում,

«Առնո Բաբաջանյան․ սիրո դար» ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի» և ռուսական «Պարտնյոր ֆիլմ» ընկերության համատեղ արտադրությամբ նկարահանվել է «Առնո Բաբաջանյան․ սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ֆիլմը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի մարտի 28-ին՝ ժամը