Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամի» և ռուսական «Պարտնյոր ֆիլմ» ընկերության համատեղ արտադրությամբ նկարահանվել է «Առնո Բաբաջանյան․ սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին:

Ֆիլմը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին: Այն պատմում է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի վաստակի և ստեղծագործական ուղու մասին։

Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան ս.թ. հունվարի 23-ին տեղի է ունեցել ռուսական «Առաջին ալիքի» եթերում: