Լուրեր
Համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին

Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կկատարեն Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ:

60 վերապատրաստող-մենթոր ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագրի հաշվետու միջոցառմանը։ Ծրագրի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն, որոնք Հայաստանի տարբեր դպրոցներում կիրականացնեն վերապատրաստում և մենթորական աջակցություն` առարկայական

«Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնն ընդգրկում է 5 համերգ. 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։ Փառատոնը

Մեկնարկել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջին հանդիպումն այսօր տեղի է ունեցել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար

Հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության ցուցահանդես` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ իրականացրած «Հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության դասընթաց» ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը նվիրված է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան: Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների

«Երիտասարդական օպերային ծրագրի» շրջանակում Արտաշատի երաժշտական դպրոցում կանցկացվեն վարպետության դասեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համատեղ «Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամն Արարատի մարզում կներկայացնի «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը», որի նպատակն

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն և Բելգիայի Բրյուսել քաղաքներում: «EUROPAMUSICALE» եվրոպական մշակութային հիմնադրամի հրավերով նոյեմբերի 29-ին Մյունխենում կայացել է երգչախմբի առաջին համերգը, որի ընթացքում

Կայացել է «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն անցկացրել է ՀՀ դպրոցականների «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումները: 1997 թվականից անցկացվող մրցումներին այս տարի մասնակցել է 65 դպրոցական՝ Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի մանկապատանեկան մարզադպրոցից,

Կողք կողքի՝ հավասար պայմաններով. Տեղի է ունեցել «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը: Փակման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Փառատոնի մասնակիցների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան, «Իմ ուղին» վերականգնողական