
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լանդաուի անվան ֆիզիկայի և հետազոտությունների ֆիզիկատեխնիկական դպրոցի գավաթի միջազգային բաց օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և աշխարհի մի շարք այլ երկրների կրթական հաստատությունների աշակերտներ