Լուրեր
Հայտարարվել է գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու և գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարում է գնման մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և

Հանրային քննարկման է ներկայացվել այլընտրանքային կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգի նախագիծը: Համաձայն նախագծի՝ այլընտրանքային է համարվում

Հայաստանի թիմը Գերազանցության մրցանակ է ստացել երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթում

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին /International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022/ և ստացել Գերազանցության մրցանակ: «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ, այժմ արդեն ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր կամուրջ է». Կարեն Թռչունյան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Հայտնի են հունվարին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան. հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից, հունվարի

Հայաստանը միացել է «Ապահովել հիմնարար ուսումնառությունը՝ որպես կրթության փոխակերպման առանցքային տարր» գլոբալ հանձնառությանը

2021 թվականի սեպտեմբերին ՄԱԿ–ի կողմից որպես առանցքային նախաձեռնություն՝ բարձրաձայնվել է «փոխակերպվող կրթություն» գաղափարը։ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովը։ Այն հրավիրվել է ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի կողմից՝ նպատակ ունենալով գլոբալ քաղաքական օրակարգում

«Պետք է ստեղծվեն բուհ-աշխատաշուկա-գործատու կապը միավորող արդյունավետ հարթակներ». Կարեն Թռչունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է «հայrate» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում պարգևատրվել են ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ընտրված գործատուները: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ կարևորում է նմանօրինակ

«Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը չի առնչվում ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացմանը

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի

Քննարկվել են կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկմանը, որն անցկացվել է ԵՊՀ-ում։ 2005 թ․ սկսած Հայաստանն անդամակցում է Եվրոպական բարձրագույն