Լուրեր
Դրական եզրակացություն է տրվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությանը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ

ԱԺ գլխադասային հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին»

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագծին: Օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ

Հաստատվել են կամավոր ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները:

Կարեն Թռչունյանն ընդունել է «Erasmus+» ծրագրերի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է «Erasmus+» ծրագրերի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին. քննարկման առանցքում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներն էին: «Կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտը լուրջ բարեփոխումների փուլում է: Ուստի, փորձագիտական խմբերի համակարգված աշխատանքը շատ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2023 թ. բյուջետային հայտը. ոլորտային հատկացումները կավելանան 23,5 մլրդ դրամով

Ազգային ժողովում կայացել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի պետական բյուջեի հայտը: 2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարության համար նախատեսվել է 250.03

Moodle վերապատրաստման դասընթաց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների համար նախատեսում է իրականացնել վերապատրաստումների 4-շաբաթյա ծրագիր՝ Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթներից ելնելով: Ծրագրի նպատակն է բարձրացնել ուսումնական

ԿԳՄՍ նախարարության պարգևների են արժանացել ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ

ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ բուհի գործունեության մեջ ունեցած ավանդի համար արժանացել են ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի և պատվոգրերի: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հայաստանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

Հայաստանում նոյեմբերի 7-13-ն անցկացվում է մեդիագրագիտության շաբաթ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) համատեղ ջանքերով։ Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությանն այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և ՄՆԿ տնօրեն Նունե