Լուրեր
Հատկացումներ մշակույթի ոլորտին

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական բյուջեի վերաբաշխմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շրջանակում աշխարհահռչակ դաշնակահար-վիրտուոզ Լանգ Լանգի համերգի իրականացման, մեծանուն հայ պոետ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանի կապակցությամբ գրողին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման, Ջերմուկում

Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառուները կստանան կարգով նախատեսված ֆինանսավորումը: Այդ նպատակով Կառավարության որոշմամբ 311 մլն 348 հազար դրամ գումար է հատկացվել` վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում: Տրանսպորտային ծախսի

Քննարկվել են «Արհեստական բանականությունը՝ ուսուցչի օգնական գործիք» բազային դասընթացի ծրագրին վերաբերող հարցեր

«Արհեստական բանականության կիրառումը դասավանդման գործընթացում» թեմայի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է արհեստական բանականության ոլորտի պետական, մասնավոր, միջազգային շահառու կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, հանրակրթության վարչության

Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական մշակութային արժեքը կբերվի Հայաստան. հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ

Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկի ձեռք բերման և Հայաստան տեղափոխման համար։ Հարցը զեկուցել

Իջևանի Գետահովիտ բնակավայրում կկառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 329 մլն 855 հազար դրամ գումար է հատկացվել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նպատակով: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Կայացել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան համերգը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան համերգը։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագրում հնչել են՝ Աննա Ազիզյան («Զուգահեռ» խմբերգային ներկայացումից հատվածներ), Ռայմոնդ Մյուրեյ, Շաֆեր

Մրցույթ՝ «Նպատակային ծրագրեր- 2027»

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթը՝ հիմք ընդունելով գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման ձևով պետական ֆինանսավորման կարգը (13.02.2025 թ. N 156-Ն որոշում): Մրցույթի նպատակն է աջակցել պետական

Ուսման հնարավորություն՝ Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ hամալսարանի հայագիտության ամբիոնում

Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնն առաջարկում է բակալավրի եռամյա և մագիստրոսի երկամյա կրթական ծրագրեր՝ «Պատմագիտություն» մասնագիտությամբ («Հայագիտություն» ուղղությամբ): Ուսուցման լեզուն անգլերենն է։ Ծրագիրն առաջարկում է միջառարկայական ուսուցում պատմության ոլորտում՝ համաշխարհային և հայկական հեռանկարների հատուկ ուղղվածությամբ՝ նախապատրաստելով

Հայտնի են 2025թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի արդյունքները։ Մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանող կստանա համապատասխանաբար