 
                   ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) համագործակցությամբ իրականացվող «Կաթը դպրոցներին․ Լոռի և Երևան» ծրագրում ընդգրկված հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվել են «Կաթի ուժը» խորագրով ուսուցողական տիկնիկային բեմադրություններ: Ծրագրում ընդգրկված են Երևանի և Լոռու մարզի 9 դպրոցներ՝ ներգրավելով 1350 աշակերտի։
 
                     
                    
                    
                    
                    
                    
                    
                   