Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի Հանրապետությանը հատկացվող Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է հեռավար կրթության հարթակի զարգացում և վերապատրաստումների կազմակերպում։ Ծրագրի հաստատման ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ
Պարետատան երեկվա նիստում որոշվել է սեպտեմբերից վերսկսել դասերը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասի կգնան միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողները, իսկ մյուսների համար դասապրոցեսը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից: Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ բուհերը իրենք են
Օգոստոսի 14-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն
ԿԳՄՍ նախարարության և «Գինու ճանապարհներ» ֆեդերացիայի (ITER VITIS FEDERATION) միջև առցանց հանդիպման շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակում՝ ապագայում ևս իրականացնելու նպատակային և արդյունավետ նախագծեր: Նախարարության կողմից փաստաթուղթը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։ Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության
Հանրակրթության պետական չափորոշչում «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայանում է «Մայրենի» (1-6-րդ դասարաններ), «Հայոց լեզու» (7-12-րդ դասարաններ), «Գրականություն» (7-12-րդ դասարաններ) առարկաներով: Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում է, որ հայոց լեզվի և գրականության ուսուցումը պարտադիր է 1-12-րդ դասարաններում: Դրանց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի նպատակն է մեխանիզմներ ստեղծել դպրոցահասակ երեխաներին արդյունավետ, ապահով և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու համար: Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի