Լուրեր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

Հունիսի 16-22-ը Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41) կկայանան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի (փլեյ օֆֆ) մրցումները: «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերն անցկացվում են երկու տարիքային

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը

Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում կմեկնարկի նրա անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող

Վրաստանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարաջանովի թանգարան և Մատենադարան

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրեր են. այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի մշակույթի նախարարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան: Հյուրերը

Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը

Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրերը, որոնց շրջանակում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը՝ Մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ: Այցի շրջանակում նախատեսված է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հանդիպումը ՀՀ

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունիսի 5-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը և դրա տրման կարգը հաստատելու մասին,

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ երրորդ նիստին քննարկվել է Արարատի և Լոռու մարզերում գտնվող 7 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկվել են նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Արարատի մարզի

Օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ ընդունելության կարգի նախագիծը: Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է «Միկա» մարզահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի տեղակալին ներկայացվել

Հայաստանը մասնակցում է 13-րդ միջազգային դիզայն բիենալեին

Հայաստանը որպես պատվո հյուր մասնակցում է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեին՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից հայ ստեղծագործության աշխարհագրությունը,