Լուրեր
ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան: Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով: 9 քաղաքացիներ

Ազգային գրադարանը նշելու է Պոեզիայի համաշխարհային օրը

Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է: Օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը նախապատրաստել է միջոցառման ծրագիր: Մարտի 22-ին՝ ժամը 14։00-ին, Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը

Բախի «Մագնիֆիկատ»-ը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգան համերգով. կհնչի Բախի «Մագնիֆիկատ»-ը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին:

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր՝ Մարգահովիտում և Նոյեմբերյանում

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն: Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և

Ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով Օլիմպիական խաղերի վարկանիշ։

Կառավարությունը սահմանել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը

ՀՀ կառավարության մարտի 18-ի նիստում կայացված որոշմամբ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների հանգստի և աշխատանքի ռեժիմի առանձնահատկությունները: Նոր կարգավորմամբ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը շաբաթվա համար սահմանվում է`