Լուրեր
Կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց

Այսօր տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը․ մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի

«Ֆեստիվառի» առաջին կանգառը՝ Արտաշատ. տոնական համերգին ավելի քան 20 հազար հանդիսական է ներկա եղել

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա առաջին կանգառն Արտաշատն էր: Օգոստոսի 23-ին քաղաքը միավորվել էր երաժշտության ու տոնական մթնոլորտի շուրջ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նախքան

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական հանդիպումը՝ Սյունիքի մարզում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները․ հերթական հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Սթրիթ արտ 2025» փառատոնի բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ցուցահանդեսում

Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնի

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Գուլիվերի արկածները» ներկայացմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է «Փոքրիկ նարնջագույն ամրոց», «Դոնգբուժոու», «OH! Castle» միջազգային տիկնիկային փառատոններին: «Գուլիվերի արկածները» ներկայացումը փառատոնային շրջագայության ընթացքում ներկայացվել է 15 անգամ Չենդու, Շենժեն, Անկանգ, Նանտոնգ, Տոպու,

Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում: Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը,

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Արգավանդի թուրքմենական դամբարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական

‹‹Ֆիլհարմոնիկը՝ մարզերում››. 6 համերգ Լոռիում, Շիրակում և Սյունիքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ծրագրի նպատակն