Լուրեր
Հանրահայտ դաշնակահար Հայու Ջանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

2019 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և հանրահայտ դաշնակահար Հայու Ջանի (Չինաստան) համերգը: Հայու Ջանը երեկոյի ընթացքում հանդես կգա որպես դիրիժոր և դաշնակահար: Կներկայացվեն

Հայաստանում այսօրվանից մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը՝ «Արվեստ և ժամանց» խորագրով

Ամբերդ ամրոցում այսօր տեղի է ունեցել Եվրոպական ժառանգության օրերի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան

Ծանրորդ Գոռ Մինասյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Գերծանր քաշային կարգի ծանրորդներ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը դարձել են աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Թաիլանդի Պատտայա քաղաքում ավարտված առաջնության պոկում վարժությունում Գոռ Մինասյանը գրանցել է 212 կգ արդյունքը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում ևս հայ

Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը. դիրիժոր՝ Անդրեյ Բորեյկո

Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը, որը կղեկավարի մեր ժամանակների լավագույն դիրիժորներից՝ Անդրեյ Բորեյկոն: Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում` Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին: Կոնցերտը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանն ընդունել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցել է Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը: Ողջունելով հյուրին՝

Կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը: Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին, Բաքվում:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն: Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող առաջնության պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը հաջողությամբ է կատարել բոլոր մոտեցումները (190 կգ, 195 կգ, 199 կգ) և 199 կգ արդյունքով նվաճել է փոքր

Ավարտվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը

Սեպտեմբերի 10-22-ն անցկացվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը: Հանրապետության մարզերում և Երևանում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած մրցույթում պայքարն ընթացել է 4 տարիքային խմբերով. 1. 1-ին տարիքային խումբ՝ 2011

Կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը

Սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը: Իր տեսակով եզակի այս նախագծի շրջանակում հայ ժամանակակից կոմպոզիտորներն իրենց կատարումներով հանդես կգան ՀՀ մարզերում՝ դրանով իսկ նպաստելով