Լուրեր
Գրադարանների աշխատակիցները մասնակցել են «Նորարար գրադարաններ» աշխատաժողովին

Նոյեմբերի 28-30-ը Ծաղկաձորում անցկացվել է «Նորարար գրադարաններ» ամենամյա 5-րդ աշխատաժողովը: 2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մարզային գրադարանները, Հայաստանի ազգային գրադարանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը, ինչպես նաև տարբեր համալսարանական գրադարաններ

«Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով համերգ Գյումրիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով համերգը: Համերգին հանդես է եկել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ անվանի

Վահրամ Դումանյան. «Մեր պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը»

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր կայացել է 2022 թվականի Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառում: Եվրոպական ժառանգության օրերի ծրագիրն այս տարի կրում է «Կայուն ժառանգություն» խորագիրը և նպատակ ունի համախմբելու ուժերը շրջակա միջավայրի պահպանության համար պայքարում, դրա համար մեխանիզմներ

«Հայաստանի հնագիտական հաշվետվությունները» կհրապարակվեն ազատ հասանելիությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքների գիտական լիակատար հաշվետվությունների կազմման չափանիշները։ Այն տարվա ընթացքում իրականացված հնագիտական պեղումների հաշվետվությունների կազմման ուղեցույց է: Չափանիշները մշակվել են ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից,

Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ` դեկտեմբերի 2-ին և 3-ին հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում: Դեկտեմբերի 2-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի սրահում տեղի կունենա ստեղծագործական հանդիպում

«Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց մասնագետների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը կանցկացնի «Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց: Դասընթացը նախատեսված է հնագիտական ապակե ժառանգության վերականգնում իրականացնող հայաստանյան մասնագետների համար: Վերականգնողների

Տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառում` նվիրված հռչակավոր գիտնականի ծննդյան 140-ամյակին: Միջացառումը մեկնարկել է թանգարանի ստեղծման պատմության ներկայացմամբ, քանի որ տուն-թանգարանի

7 մեդալ՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ: Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ: ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը երկու համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում և Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում: Պետերբուրգյան հյուրախաղերը կանցկացվեն ‹‹Համաշխարհային գլուխգործոցներ›› խորագրի ներքո, որը