ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով համերգը:
Համերգին հանդես է եկել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ անվանի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Նվագախումբը կատարել է հայ և ռուս կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:
Հիշեցնենք, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Վլադիմիր Սպիվակովի հայաստանյան առաջին համերգը տեղի է ունեցել Գյումրի քաղաքում: Մաեստրո Սպիվակովի յուրաքանչյուր այց Հայաստան նշանավորվում է Գյումրի այցելությամբ: